Իսրայելի նկրտումները սպառնալիք են ողջ տարածաշրջանի համար. Հորդանանի թագավոր

Բաժանորդագրվել

Թագավորը նշել է, որ Մերձավոր Արևելքում անվտանգության ու կայունության ապահովումն անհնար է առանց պաղեստինցի ժողովրդի՝ սեփական հողի նկատմամբ իրավունքի իրացման:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Տարածքների ընդլայնման Իսրայելի հավակնությունները գլխավոր սպառնալիքն են Մերձավոր Արևելքի ապագայի համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի երրորդ հերթական նստաշրջանի բացմանը։

«Իսրայելի էքսպանսիոնիստական նկրտումները շարունակում են մնալ ամենալուրջ սպառնալիքը տարածաշրջանի ապագայի և նրա ժողովուրդների հույսերի համար», – ասել է Աբդալլահ Երկրորդը:

Միապետի խոսքով՝ Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության ապահովումն անհնար է առանց պաղեստինցի ժողովրդի՝ սեփական հողի նկատմամբ իրավունքի իրացման:

Ինչպես նշել է Աբդալլահ Երկրորդը՝ չնայած խախտումները դադարեցնելու մասին Իսրայելին ուղղված միջազգային կոչերին, Գազայի հատվածում հումանիտար աղետը, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում պաղեստինցիների վրա հարձակումները շարունակվում են։

Leave a comment