2036 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալել հավակնում են 7 երկիր

https://arm.sputniknews.ru/20261102/2036-tvakani-olimpiakan-khaghery-hjurynkalel-havaknum-en-7-erkir-108807469.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/07/98535911_171:0:2902:2048_1920x0_80_0_0_93bdbb35da8b59fca8c6889f951ad743.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միջազգային օլիմպիական կոմիտե, օլիմպիական խաղեր

միջազգային օլիմպիական կոմիտե, օլիմպիական խաղեր

Բաժանորդագրվել

Յոթ հավանական հյուրընկալող երկրներից հինգը նախկինում երբեք Օլիմպիական խաղեր չեն կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) յոթ պետություն է որոշել, որոնք կշարունակեն մրցել 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունքի համար։ Հնարավոր հյուրընկալող երկրների թվում են Հունգարիան, Գերմանիան, Հնդկաստանը, Կատարը, Թուրքիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն ու​ Հարավային Կորեան։

Հետաքրքրված երկրների նախնական ցանկը ներկայացվել է հոկտեմբերի 6-ին։ Միաժամանակ ՄՕԿ-ը վերջնաժամկետ է սահմանել, որի ընթացքում ազգային մյուս օլիմպիական կոմիտեները կարող էին միանալ Խաղերի հնարավոր հյուրընկալման վերաբերյալ քննարկումներին։ Այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ հայտեր չեն ստացվել, այդ իսկ պատճառով թեկնածուների կազմն անփոփոխ է մնացել։

Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրության գծով ՄՕԿ հանձնաժողովի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշել է, որ Օլիմպիական խաղերը հյուրընկալել ցանկացողների զգալի թիվը վկայում է դրանց երկարաժամկետ սոցիալական և տնտեսական նշանակությունը ճանաչելու մասին։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը մտադիր է շարունակել համագործակցել բոլոր յոթ թեկնածուների հետ և աջակցել նրանց նախագծերի նախապատրաստմանը։

Յոթ հավանական հյուրընկալող երկրներից հինգը նախկինում երբեք Օլիմպիական խաղեր չեն կազմակերպել։ Խոսքը Հնդկաստանի, Կատարի, ՀԱՀ–ի, Հունգարիայի և Թուրքիայի մասին է։

Գերմանիան, հակառակը, երեք անգամ է հյուրընկալել Օլիմպիական խաղերը։ 1936 թվականին Բեռլինն ընդունում էր Ամառային խաղերը, իսկ Գարմիշ-Պարտենկիրխենը՝ Ձմեռային խաղերը։ 1972 թվականին Ամառային օլիմպիական խաղերն անցկացվել են Մյունխենում։

Հարավային Կորեան նույնպես երկու անգամ հանդես է եկել որպես խոշորագույն մարզական միջոցառման կազմակերպիչ. 1988 թվականին Ամառային խաղերն անցկացվել են Սեուլում, իսկ 2018 թվականին Ձմեռային օլիպիական խաղերը հյուրընկելել է Փհենչհանը։

Leave a comment