https://arm.sputniknews.ru/20261102/hhum-elektramvobilneri-nermutsman-nvor-karg-e-mshakvum-inch-e-spasvum-qaghaqacinerin-108807028.html
ՀՀ–ում էլեկտրամոբիլների ներմուծման նոր կարգ է մշակվում. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին
ՀՀ–ում էլեկտրամոբիլների ներմուծման նոր կարգ է մշակվում. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T19:38+0400
2026-11-02T19:38+0400
2026-11-02T19:38+0400
տեսանյութեր
էլեկտրամոբիլ
ներմուծում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108800588_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bf0df46ec447bfc9e8730148af8c1abc.jpg.webp
Հայաստանում էլեկտրամեքենաների ներմուծման կարգի փոփոխություն է քննարկվում։ Նախատեսվող նոր փաթեթով քաղաքացիները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարություն, ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա և էլեկտրամեքենա ներմուծելուց հետո տարվա վերջում հետ ստանալ ավելացված արժեքի հարկը։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց էլեկտրամեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը։Նշենք, որ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից դադարում է գործել էլեկտրամոբիլների ներմուծման և վաճառքի՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման համընդհանուր արտոնությունը։Փորձագետի խոսքով՝ նախկինում գործող քվոտաները (սկզբում 15 000, ապա ևս 5 000 միավոր) արդեն սպառվել են: Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է նոր փաթեթ, որը դեռ վերջնական հաստատված չէ Ազգային ժողովի կողմից: Նրա փոխանցմամբ՝ նոր կարգը տարածվելու է ինչպես նոր, այնպես էլ 2024 թվականից բարձր արտադրության օգտագործված էլեկտրամեքենաների վրա:Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար: Աղաջանյանը ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել որակյալ էլեկտրոմոբիլ՝ խուսափելով շուկայում առաջացող ցայտնոտային իրավիճակներից:Հիշեցնենք, որ ԵԱՏՄ որոշմամբ`Հայաստանին հատկացվող էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականի համար հաստատվել է 15 000 հատի սահմաններում։ Այս խմբաքանակը կառաարությունը տարվա ընթացքում բաշխում է` ելնելով արդեն ներմուծված քանակից ու շուկայում առկա պահանջարկից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108800588_262:0:1702:1080_1920x0_80_0_0_046ce5a153d0682eb61af219f411956e.jpg.webp
տեսանյութեր, էլեկտրամոբիլ, ներմուծում, видео
տեսանյութեր, էլեկտրամոբիլ, ներմուծում, видео
Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար:
Հայաստանում էլեկտրամեքենաների ներմուծման կարգի փոփոխություն է քննարկվում։ Նախատեսվող նոր փաթեթով քաղաքացիները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարություն, ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա և էլեկտրամեքենա ներմուծելուց հետո տարվա վերջում հետ ստանալ ավելացված արժեքի հարկը։ Այս մասին «Աբովյան Time»-ի եթերում ասաց էլեկտրամեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը։
Նշենք, որ Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից դադարում է գործել էլեկտրամոբիլների ներմուծման և վաճառքի՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման համընդհանուր արտոնությունը։
Փորձագետի խոսքով՝ նախկինում գործող քվոտաները (սկզբում 15 000, ապա ևս 5 000 միավոր) արդեն սպառվել են: Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է նոր փաթեթ, որը դեռ վերջնական հաստատված չէ Ազգային ժողովի կողմից:
«Նոր նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն և ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա՝ սեփական օգտագործման համար մեկ էլեկտրամեքենա ներմուծելու նպատակով: Տարվա վերջում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) կվերադարձվի, ընդ որում՝ այս արտոնությունից քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ»,- նշեց Աղաջանյանը:
Նրա փոխանցմամբ՝ նոր կարգը տարածվելու է ինչպես նոր, այնպես էլ 2024 թվականից բարձր արտադրության օգտագործված էլեկտրամեքենաների վրա:
Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար:
Աղաջանյանը ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել որակյալ էլեկտրոմոբիլ՝ խուսափելով շուկայում առաջացող ցայտնոտային իրավիճակներից:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ որոշմամբ`Հայաստանին հատկացվող էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականի համար հաստատվել է 15 000 հատի սահմաններում։ Այս խմբաքանակը կառաարությունը տարվա ընթացքում բաշխում է` ելնելով արդեն ներմուծված քանակից ու շուկայում առկա պահանջարկից։