Թբիլիսիի Կայարանամերձ հրապարակում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի Կայարանամերձ հրապարակում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի Կայարանամերձ հրապարակում՝ հետիոտնային կամրջի տարածքում, հրդեհ է բռնկվել։

Կրակը բռնկվել է կամրջի վրա գտնվող խանութներից մեկում, ապա տարածվել հարակից տարածքում։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել ենԱրտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական խմբերը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը մարվել է։ Տուժածներ չկան։

Leave a comment