Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիազորել է երկրի կառավարությանը բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ «ТАСС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք ջանքեր ենք գործադրում հարցը երկխոսության միջոցով լուծելու համար, և այս հարցում Գերագույն առաջնորդը նաև կառավարությանը որոշակի լիազորություններ է օժտել»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։ Իրանի նախագահը նաև ընդգծել է երկրի բնակչության անմիջական մասնակցության անհրաժեշտությունը՝ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով ստեղծված մարտահրավերներն ու ճգնաժամերը հաղթահարելու գործընթացներին։