ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ-ական նախկին պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին ՀԷՑ-ում պաշտոն է տվել։
Այդ մասին անձամբ Սարուխանյանն է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Այսօրվանից, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրամանով, ստանձնում եմ Գյումրու ցանցի պետի պատասխանատու պաշտոնը»։