COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ի նախաձեռնությամբ՝ համաժողովի շրջանակում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հեռանկարները Հայաստանում: Նպատակն արդյունավետ գործընկերությունն է հանուն բնության: Պատահական չէ, որ Team Telecom Armenia-ն հաջողությամբ անցել է բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը:
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը թե պետության, թե մասնավորի, թե յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա հանձնառությունը պետք է լինի: Այս համատեքստում Team-ն, այնուամենայնիվ, իր էկոլոգիական քաղաքականությամբ օրինակ է ծառայում՝ թղթի խնայողությունից, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումից մինչև կայուն զարգացման պարտատոմսերի թողարկում:
Բնությունը սիրել ու հոգ տանել դրա մասին. սա պետք է լինի յուրաքանյուրիս օրակարգը: Team-ը շարունակում է իրականացնել «Հոգատար՝ գործով» նախաձեռնությունը՝ գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ բնապահպանական պատասխանատվությունը առօրյա վարքագծի մաս դարձնելու նպատակով։