Ինչ հետևանքների է կարող հասցնել հագուստով քնելը

Հագուստով (հատկապես՝ սինթետիկ նյութերից պատրաստված) քնելը կարող է պահպանել ջերմությունն ու քրտինքը՝ ստեղծելով միջավայր, որը նպաստում է միկրոօրգանիզմների բազմացմանը․ գրել է Metropoles առցանց հրատարակությունը։

Մաշկաբան Պաոլա Կանաբրավան ասել է, որ մերկ վիճակում քնելն ապահովում է մաշկի ավելի լավ օդափոխություն, ինչը նվազեցնում է գրգռվածության, դերմատիտի և վարակների առաջացման ռիսկը։ Բացի այդ, հաստ կամ խիտ գործվածքից պատրաստված հագուստը կարող է առաջացնել մաշկի միկրովնասվածքներ՝ հատկապես թևատակերի կամ կրծքերի տակ գտնվող հատվածներում։

Քնաբան (սոմնոլոգ) Քրիստինա Սալեսն ասել է, որ մարմնի ջերմաստիճանի նվազումն ուղեղին ազդանշան է տալիս՝ դանդաղեցնելու օրգանիզմի ներքին գործընթացները։ Լիարժեք հանգստի հասնելու և խորը քուն մտնելու համար անհրաժեշտ է, որ մարմնի հիմնական ջերմաստիճանը նվազի մոտավորապես 1°C-ով։

Leave a comment