Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին է ներկայացրել TRIPP–ի վերջին զարգացումները

https://arm.sputniknews.ru/20261102/iranum-hh-despany-mejlisi-patgamavvornerin-e-nerkajacrel-trippi-verjin-zargacumnery-108803934.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108802733_216:0:1765:1162_1920x0_80_0_0_18be9635038d383e11e8544784418f29.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հանդիպում, գրիգոր հակոբյան, հայաստան

իրանի իսլամական հանրապետություն, հանդիպում, գրիգոր հակոբյան, հայաստան

Բաժանորդագրվել

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Մեջլիսի Իրան–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարի և անդամների հետ խոսել է տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին, որի համատեքստում նրանց է ներկայացրել «Թրամփի ուղու» շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնացել են ԻԻՀ Մեջլիսի Իրան–Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը, խմբի անդամներ Գեղարդ Մանսուրյանը, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանը:

Դեսպանատնից նշում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:

Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը:

Leave a comment