«Եթե մենք կորցնենք վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի, Սենատի և նախագահի պաշտոնի նկատմամբ, մեր երկրին վերջ կդրվի»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «New Yotk Post»-ին։
Հարցին՝ արդյոք վստա՞հ է, որ ընտրությունները կանցնեն ապահով պայմաններում, Թրամփը պատասխանել է․ «Ոչ»։
▪️ԱՄՆ-ը, ըստ էության, արդեն երկու անգամ հանգեցրել է Իրանում իշխանափոխության։ Մենք, ընդհանուր առմամբ, բարի կամք ենք դրսևորել, քանի որ նրանք ցանկանում են բանակցել և շարունակել խոսակցությունները՝ անվերջ։ Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք գործողությունների դիմել։ ԱՄՆ-ն ներգրավված չի եղել լայնածավալ մարտական գործողություններում։ Իրանի հետ հակամարտության ընթացքում, փաստացի, ժամանակի մեծ մասի ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ չեն եղել։
▪️Ես կարող եմ Նյու Յորքը դարձնել անվտանգ քաղաք, իսկապես անվտանգ։
▪️Մարկո Ռուբիոն իսկապես հիանալի, ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ է, Ջեյ Դին՝ նույնպես։
▪️Եթե դեմոկրատները հաղթեն, ես կդառնամ «Պարոն Վետո»։