Հոկտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 35-ամյա Վոլոդյա Փ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 22-ը՝ ժամը 08։20-ն ընկած ժամանակահատվածում, «Inotek» ՍՊԸ-ի խանութ-սրահի աշխատակիցը նկատել է, որ Ադոնցի փողոցի 2/3 հասցեում գտնվող խանութ-սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ խանութի դրամարկղից գողացել են մի քանի միլիոն դրամ գումար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վոլոդյա Փ․-ն «Inotek» ՍՊԸ-ի տնօրենն է։