Ֆինլանդիան միացել է Ֆրանսիայի գլխավորած միջուկային զսպմանն ուղղված նախաձեռնությանը, իրականացման աշխատանքները պաշտոնական մակարդակով մեկնարկել են անցած շաբաթ. այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Ֆրանսիայի նման միջուկային զինանոց ունեցող պետության հետ խորը քննարկումները մեզ նոր պատկերացումներ են տալիս այն մասին, թե ինչպես են գերտերությունները գնահատում իրենց գործողությունների հետևանքները ներկայիս անվտանգային միջավայրում։ Այս համագործակցությունը կընդլայնի մեր պատկերացումները և, ամենակարևորը, կամրապնդի մեր հավաքական զսպման կարողությունները»,- ասել է Ստուբը։
Համագործակցության ամբողջական շրջանակը դեռ ձևավորման փուլում է։ Ֆինլանդիան «մանրակրկիտ կգնահատի» տարբեր տարբերակների հնարավոր հետևանքները՝ նախքան այս հարցի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։