«Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին

«Մեկը երկուսի համար». ներկայացում՝ հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ին 19:00 Պարոնյանի թատրոնում տեղի կունենա «Մեկը երկուսի համար» կատակերգության պրեմիերան։

Ներկայացումը հասցրել է վայելել հանդիսատեսի սերը ՌԴ-ում և ԱՄՆ-ում:

Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համլետ Ղալեչյանն է, կոմպոզիտորն՝ Արթուր Մկրտչյանը։ 

Ներկայացման մեջ հանդես են գալիս դերասաններ Արման Նավասարդյանը, Աշոտ Քեշչյանը:

Ներկայացման պատմության կենտրոնում Հայաստանում աշխատանք չգտնելուց հետո Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած Արմենակն է, ով առողջական խնդիրների պատճառով հայտնվում է հիվանդանոցում։ Թյուրիմացության հետևանքով նրան ընդունում են մեկ այլ հիվանդի՝ սփյուռքահայ գործարար Արմենի փոխարեն։

Հիվանդանոցում հայտնված երկու բոլորովին տարբեր աշխարհայացք ունեցող տղամարդկանց հանդիպումը դառնում է բազմաթիվ կատակերգական իրավիճակների պատճառ։ Հայրենիքի, ընտանիքի, հարաբերությունների, կյանքի և մարդկային արժեքների շուրջ նրանց անվերջ վեճերը աստիճանաբար վերածվում են ոչ միայն զվարճալի երկխոսությունների, այլև միմյանց աշխարհայացքը փոխող հարաբերության։

Եթե Արմենը կյանքին ու հարաբերություններին մոտենում է հաշվենկատ և պրագմատիկ դիրքերից, ապա Արմենակի անկեղծությունն ու մարդկային պարզությունը աստիճանաբար ազդում են նրա մտածելակերպի վրա։ Երկու հերոսների հակադրության միջոցով ներկայացումը հումորի լեզվով անդրադառնում է հայրենիքից հեռանալու, ընտանիքի, մարդկային հարաբերությունների և արժեքների թեմաներին։

«Մեկը երկուսի համար» ներկայացման տևողությունը 2 ժամ 30 րոպե է։ Կատակերգական երկխոսություններն ու բեմական իրավիճակները համադրված են սոցիալական և մարդասիրական թեմաների հետ՝ ստեղծելով ներկայացում, որը նախատեսված է տարբեր սերունդների հանդիսատեսի համար։

Ներկայացման մասին

Ներկայացման անվանում՝ «Մեկը երկուսի համար»

Ժանր՝ դրամա-կատակերգություն

Պիեսի հեղինակ և բեմադրիչ՝ Համլետ Ղալեչյան

Կոմպոզիտոր՝ Արթուր Մկրտչյան

Դերերում՝ Արման Նավասարդյան, Աշոտ Քեշչյան

Տևողություն՝ 2 ժամ 30 րոպե

Վայր՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Ամսաթիվ՝ նոյեմբերի 13, ժամը՝ 19:00

 

Leave a comment