Իսպանական Լա-Պալմա կղզում բլեքաութի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Բաժանորդագրվել

Միջադեպի պատճառը էներգահամակարգում զանգվածային խափանումն է։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կանարյան կղզիների կառավարության ԱԻ գլխավոր վարչությունը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Լա-Պալմա կղզում։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատճառը էներգահամակարգի զանգվածային վթարն է, ինչի հետևանքով ամբողջ կղզու տարածքում էլեկտրամատակարարումը ամբողջությամբ խափանվել է:

Վթարը տեղի է ունեցել այսօր՝ կղզու արևելքում գտնվող Լոս-Լյանոս ՋԷԿ-ի չպլանավորված անջատումից հետո:

Միջադեպի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն, սակայն մասնագետները չեն բացառում արտակարգ պատահարի կապը տարածաշրջանում մոլեգնող հզոր փոթորկի հետ: Ներկայում մասնագետները փուլ առ փուլ՝ վերագործարկելով ՋԷԿ-ի էներգաբլոկները, վերականգնում են էլեկտրականության մատակարարումը:

Leave a comment