14.01.26 | 14:21
Վահե Դավթյանը գրում է.
«Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմֆոտրոֆ պետություն է։ TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։ Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։ Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։ Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է. «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։
Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։ Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական֊տարածքային էքսպանսիայի իրականացմանը։ Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP֊ը նպաստելու է Իրանի նկատմամբ անակոնդայի մեթոդ» կիրառմանը, ինչը «են Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ։