Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը գրել էր` ԱՄՆ–ն կողմ է, որ Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսվեն։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումների վերականգնման ծրագրի իրականացումն առայժմ անհնար է։ Այս հայտարարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«The Wall Street Journal» թերթը, հղում անելով պաշտոնյաներին, գրել էր` ԱՄՆ–ն կողմ է, որ Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսվեն

«Առայժմ դժվար թե այդ մասին հնարավոր լինի խոսել: Ըստ էության, տեղում իրերի դրությունն ավելի քան խոսուն վկայում է, որ տվյալ պահին անհնար է նման ծրագրերի իրականացումը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռված է ապագայում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վերականգնման հարցում և արդյոք առհասարակ ընդունում է նման հնարավորությունը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին գազի համաշխարհային շուկայից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ է ունենում, այդ թվում՝ այլ երկրների համար ծախսերի աճ:

Չնայած արգելքին՝ ռուսական դիզվառելիքը երբեմն հայտնվում է Եվրոպայում. Նովակ

Leave a comment