«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառումը․ «Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
     Ողջունելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։
     Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
     Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին»։

Leave a comment