ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Հայաստանի տարածքում նոյեմբեր ամսին արձանագրված կլիմայական չորս բացառիկ ցուցանիշները։
Ըստ 1935 թվականից իրականացվող դիտարկումների՝ Հայաստանում ամենացուրտ նոյեմբերը եղել է 1993-ին, ամենատաքը՝ 2023-ին:
«Գիտե՞ք՝ Հայաստանում ո՞ր նոյեմբերն է եղել ամենատաքը, ամենացուրտը, ամենախոնավն ու ամենաչորը։ Ներկայացնում ենք նոյեմբերի չորս ռեկորդները՝ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալներով:
Ներկայացնում ենք նոյեմբերի չորս ռեկորդները՝ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալներով։ Ամենատաք նոյեմբերը գրանցվել է 2023 թվականին՝ +5.2°C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ 1993 վականին -3.2°C:
Տեղումնառատ նոյեմբեր գրանցվել է 1942՝ 102.5մմ, իսկ ահա 2010 թվականին առանց տեղումների է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։