«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են կեղծ հրապարակումներ, որտեղ ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է իբր «պետական ֆոնդից» ստանալ 350 հազար դրամի չափով նյութական օգնություն։ Գումարն ստանալու համար զեղծարարները հորդորում են սահմանափակ ժամանակահատվածում անցնել կասկածելի հղմամբ և լրացնել դիմում, հայտնում են Կիբեռոստիկանությունից։
Ինչու է դա կարևոր. Սա հանցագործների կողմից մշակված նոր խարդախ սխեմա է. հղումով անցնելու և կոդեր մուտքագրելու արդյունքում քաղաքացիները զրկվում են իրենց Telegram հաշվից։ Զավթված հաշիվներն այնուհետև օգտագործվում են այլ հանցավոր գործողությունների, այդ թվում՝ շորթման, խարդախության և այլ քաղաքացիների նկատմամբ նմանատիպ սխեմաներ տարածելու համար։
Ինչպես պաշտպանվել զեղծարարությունից. իրավապահների հորդորը.
-
Անվտանգության կանոններ.
-
Չանցնել «TikTok»-ում կամ այլ հարթակներում տեղադրված կասկածելի հղումներով։
-
Չլրացնել անհայտ կայքերում առաջարկվող անձնական կամ ֆինանսական դիմումները։
-
Չտրամադրել Telegram-ի մուտքի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը որևէ երրորդ անձի կամ կայքի։
-
-
Պաշտոնական աղբյուրներ. Պետական բոլոր աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ստուգել բացառապես համապատասխան պետական մարմինների պաշտոնական աղբյուրներով։