https://arm.sputniknews.ru/20261102/adtsn-kankhel-e-fpvaknvocneri-kirarmamb-ahabekchutjunnery-vorvonq–tsragrum-er-kievy-108776565.html
ԱԴԾ–ն կանխել է FPV–ակնոցների կիրառմամբ ահաբեկչությունները, որոնք ծրագրում էր Կիևը
ԱԴԾ–ն կանխել է FPV–ակնոցների կիրառմամբ ահաբեկչությունները, որոնք ծրագրում էր Կիևը
Sputnik Արմենիա
Գերատեսչությունում նշել են, որ սարքերը պետք է պայթեին FPV-ակնոցները միացնելիս և հանգեցնեին զինծառայողների մահվան: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T11:42+0400
2026-11-02T11:42+0400
2026-11-02T11:42+0400
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108772241_0:0:1024:576_1920x0_80_0_0_53af328fb05f237058d4bca5f9a27f90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱԴԾ-ն կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած ահաբեկչությունների շարքը՝ FPV-ակնոցներում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառմամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:Հաղորդվում է նաև, որ FPV-ակնոցների տեսքով քողարկված ռումբերը Ուկրաինայի հատուկ ծառայություններն ուղարկում էին մարդասիրական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին՝ դրանք հատուկ ռազմական գործողության գոտի առաքելու նպատակով:«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին նշված խոցման միջոցները մատակարարելու համար Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, կեղծ հայրենասերների դիմակի տակ, Telegram մեսենջերի անանուն օգտահաշիվներից կապեր են հաստատել ռուսաստանյան մարդասիրական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Հետագայում կամավորները պետք է ինքնաշեն պայթուցիկ սարքով FPV-ակնոցներն ուղարկեին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներ՝ ԱԹՍ օպերատորների համար, որոնք անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ մարտական գործողություններին: Պայթուցիկ սարքերը պետք է պայթեին FPV-ակնոցները միացնելու պահին և հանգեցնեին զինծառայողների մահվանը:
2026
Լուրեր
am_HY
Бомбы в FPV-очках собирались протащить в зону СВО украинские спецслужбы – серию терактов предотвратила ФСБ
Sputnik Արմենիա
Бомбы в FPV-очках собирались протащить в зону СВО украинские спецслужбы – серию терактов предотвратила ФСБ
2026-11-02T11:42+0400
true
PT5M44S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108772241_145:0:913:576_1920x0_80_0_0_dcf6c7d36834c5a56c937224a56f3b44.jpg.webp
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, видео
Գերատեսչությունում նշել են, որ սարքերը պետք է պայթեին FPV-ակնոցները միացնելիս և հանգեցնեին զինծառայողների մահվան:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱԴԾ-ն կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած ահաբեկչությունների շարքը՝ FPV-ակնոցներում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառմամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
«ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների շարքը դրոնների կառավարման համար նախատեսված FPV-ակնոցներում ներդրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառմամբ։ Դրանք մարդասիրական օգնության քողի տակ պետք է մուտք գործեին հատուկ ռազմական գործողության իրականացման գոտի՝ ռուս զինծառայողների համար»,- ասվում է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ FPV-ակնոցների տեսքով քողարկված ռումբերը Ուկրաինայի հատուկ ծառայություններն ուղարկում էին մարդասիրական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին՝ դրանք հատուկ ռազմական գործողության գոտի առաքելու նպատակով:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին նշված խոցման միջոցները մատակարարելու համար Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցները, կեղծ հայրենասերների դիմակի տակ, Telegram մեսենջերի անանուն օգտահաշիվներից կապեր են հաստատել ռուսաստանյան մարդասիրական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետագայում կամավորները պետք է ինքնաշեն պայթուցիկ սարքով FPV-ակնոցներն ուղարկեին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներ՝ ԱԹՍ օպերատորների համար, որոնք անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ մարտական գործողություններին: Պայթուցիկ սարքերը պետք է պայթեին FPV-ակնոցները միացնելու պահին և հանգեցնեին զինծառայողների մահվանը: