https://arm.sputniknews.ru/20261102/rdn-argelel-e-navtaqimiakan-vorvosh-apranqneri-artahanumy-eatm-andam-chhandisacvogh-erkrner-108774920.html
ՌԴ–ն արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ
ՌԴ–ն արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ
Sputnik Արմենիա
Արգելքը չի տարածվելու միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի դուրսբերման վրա: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T11:29+0400
2026-11-02T11:29+0400
2026-11-02T11:30+0400
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
նավթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/09/11/091134_0:160:3073:1888_1920x0_80_0_0_f526ef032ac1646e20c2f6f6a1b0e731.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ կառավարությունը 3 ամսով արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությունը:Նշվում է, որ արգելքի նպատակը ռուսական ձեռնարկություններին հումքով ապահովելն է։Սահմանափակումը տարածվում է քարածխային և նավթային բենզոլների, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի, ֆենոլի արտահանման վրա:Այս արտադրանքն օգտագործվում է ավտոմոբիլային, ավիացիոն, նավաշինական և երկաթուղային մեքենաշինության մեջ կիրառվող ներկանյութերի, սննդի փաթեթավորման, հատակի ծածկերի, մալուխների մեկուսիչ նյութերի արտադրության, ինչպես նաև բժշկական արդյունաբերության մեջ։Հստակեցվում է, որ արգելքը չի տարածվելու միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի դուրսբերման, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության գծով մատակարարումների վրա:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/09/11/091134_170:0:2901:2048_1920x0_80_0_0_825b04f1f30f80b0b16c38cce7b74901.jpg.webp
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նավթ
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), նավթ
Արգելքը չի տարածվելու միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի դուրսբերման վրա:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ կառավարությունը 3 ամսով արգելել է նավթաքիմիական որոշ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությունը:
Նշվում է, որ արգելքի նպատակը ռուսական ձեռնարկություններին հումքով ապահովելն է։
Սահմանափակումը տարածվում է քարածխային և նավթային բենզոլների, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի, ֆենոլի արտահանման վրա:
Այս արտադրանքն օգտագործվում է ավտոմոբիլային, ավիացիոն, նավաշինական և երկաթուղային մեքենաշինության մեջ կիրառվող ներկանյութերի, սննդի փաթեթավորման, հատակի ծածկերի, մալուխների մեկուսիչ նյութերի արտադրության, ինչպես նաև բժշկական արդյունաբերության մեջ։
Հստակեցվում է, որ արգելքը չի տարածվելու միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում նավթաքիմիական արտադրանքի դուրսբերման, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության գծով մատակարարումների վրա: