Թրամփը կարող է սպառնալ Եվրոպային ամերիկյան զորքերը դուրս բերելով Ուկրաինայի հարցով գործարքի համար. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ճնշում գործադրել եվրոպացիների վրա՝ սպառնալով կրճատել Եվրոպայում ամերիկյան ուժերի ներկայությունը․ այս մասին հայտնել է Politico-ն։

Նպատակն է ստիպել նրանց աջակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան ծրագրին։

ՆԱՏՕ-ում մտավախություն կա, որ նույնիսկ Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների հնարավոր պարտությունը չի թուլացնի Վաշինգտոնի ճնշումը դաշնակիցների վրա։ Ընդհակառակը, եթե դեմոկրատները արգելափակեն Թրամփի ներքին նախաձեռնությունները, նա կարող է ուշադրությունը սևեռել արտաքին քաղաքականության վրա և Եվրոպայից նոր զիջումներ պահանջել։

Ակնկալվում է, որ մինչև դեկտեմբեր ԱՄՆ պատերազմի նախարարությունը կավարտի Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղակայման վերաբերյալ վերանայումը։ Ըստ հրապարակման՝ Թրամփը կարող է շարունակել կրճատել ամերիկյան ներկայությունը՝ օրինակ՝ նվազեցնելով ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեին ուղղվող հատկացումները կամ սահմանափակելով PURL ծրագիրը, որի միջոցով դաշնակիցները Ուկրաինայի համար ամերիկյան զինատեսակներ են ձեռք բերում։

Վաշինգտոնը կարող է իր զորքերի առկայությունն օգտագործել որպես սակարկության գործիք. ՆԱՏՕ-ի նախկին խոսնակ Օանա Լունգեսկուն ենթադրում է, որ Թրամփը կարող է պահանջել, որ եվրոպացիները պաշտպանեն Ուկրաինայի կարգավորման՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող ծրագիրը։ «Կա վտանգ, որ այս բոլոր հարցերը՝ ամերիկյան ուժերի տեղակայման վերանայումը, Ուկրաինան և եվրոպական անվտանգության համակարգը, կարող են ինչ-որ կերպ դառնալ Պուտինի հետ կնքվելիք շատ ավելի մեծ գործարքի մաս»։

Leave a comment