Այս քաղաքում երթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով ուղղակի հնարավոր չէ. Ավինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության խնդիրներին։
«Մենք արգելող հատվածները խաչմերուկների մոտ ավելացնում ենք, բայց ինձ համար մտահոգիչը քարշակներն են։
Քարշակների ոչ բավարար քանակը այս պահի դրությամբ մեր ամենամեծ խնդիրն է։ Մենք ունենալու ենք բավարար չափով քարշակներ՝ կլինի ՆԳՆ գործընկերների մոտ, կլինի պատվիրակված»,- ասել է նա։
«Այս քաղաքում երթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով ուղղակի հնարավոր չէ»,- շեշտել է քաղաքապետը։
Ավինյանը նաև հանձնարարել է հատուկ հրահանգավորել ավտոբուսների ու տրոլեյբուսների վարորդներին. «Չիմանանք այնպիսի դեպք, որ մեր ավտոբուսները, տրոլեյբուսները կանաչի վերջին վայրկյաններին մտնելով կամ դիմացը տեսնելով , որ փակ է խաչմերուկը, գնում են, մտնում են խաչմերուկ ու փակում։ Մենք մեզնից սկսենք»։