Նոր Սահմանադրությունը խաղաղություն կապահովի՞. Փաշինյանն ուզում է ստանալ հարցի պատասխանը

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը` նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։

ՀՀ վարչապետը խորհրդարանում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունն անցյալ շաբաթ բավականին լեգիտիմ և կարևոր հարց հնչեցրեց՝ նոր Սահմանադրության ընդունումը կհանգեցնի՞ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և արդյոք Բաքվի հետ հարաբերություններում այլևս չեն լինի նոր կոնֆլիկտային օրակարգեր։

«…Առաջիկայում մեր ջանքերը կուղղվեն այս հարցերի պատասխանները ստանալուն»,– ասաց Փաշինյանը։

Leave a comment