ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 212 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 212 անօդաչու թռչող սարք, հայտնել է գերատեսչությունը երկուշաբթի օրը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 212 անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Վորոնեժի, Պսկովի, Օրյոլի, Լիպեցկի, Սարատովի, Սամարայի, Ռյազանի, Տամբովի և Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։