Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ

«Մերսեդեսի» իտալացի ավտորարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելին ժամանակից շուտ ապահովել է Ֆորմուլա-1-ի չեմպիոնի կոչումը:

Մեքսիկայի Մեծ մրցանակում Անտոնելին գրավել է երրորդ տեղը և մրցաշարջանի ավարտից չորս փուլ առաջ ընդհանուր հաշվարկում անհասանելի դարձել մրցակիցների համար:

Մեքսիկայում առաջին տեղը գրավել է «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը, որին հաջորդել է բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը «Ֆերարիից»:

Ընդհանուր հաշվարկում Անտոնելին միավորների քանակը հասցրել է 380-ի: Մաքս Ֆերստապենը հավաքել է 261 միավոր, իսկ Լյուիս Հեմիլթոնը՝ 259:

20-ամյա Անտոնելին գերազանցել է գերմանացի Սեբաստիան Ֆետելի ռեկորդը և դարձել Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնը պատմության մեջ: Նա Ֆորմուլա-1-ում նորամուտը նշել էր նախորդ մրցաշրջանում: 2025 թվականին իտալացին 150 միավորով գրավել էր 7-րդ տեղը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment