ՌԴ-ում օտարերկրացիների կատարած հանցագործությունների թիվը նվազել է գրեթե 40%-ով. ԱԽ

Բաժանորդագրվել

Ավելի քան մեկ քառորդով կրճատվել է նաև հանցավոր արարքներ կատարած օտարերկրացիների թիվը:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2026 թվականի 9 ամսում Ռուսաստանում գրեթե 40%-ով նվազել է օտարերկրացիների կատարած հանցագործությունների թիվը: Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 39,5%-ով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ 18,9%-ով նվազել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների թիվը:

ՌԴ ԱԽ–ում նշել են, որ ավելի քան մեկ քառորդով կրճատվել է նաև հանցավոր արարքներ կատարած օտարերկրացիների թիվը։

2026թ–ի 6 ամիսներին ՀՀ–ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 0․3%-ով. Ցուցուլյան

Leave a comment