https://arm.sputniknews.ru/20261101/aragatsvotni-temy-datapartum-e-kargalujts-hvogevvorakani-kvoghmic-matucvats-keghts-patarag-108756063.html
Արագածոտնի թեմը դատապարտում է կարգալույծ հոգևորականի կողմից մատուցված կեղծ պատարագ
Արագածոտնի թեմը դատապարտում է կարգալույծ հոգևորականի կողմից մատուցված կեղծ պատարագ
Sputnik Արմենիա
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ… 01.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-01T19:22+0400
2026-11-01T19:22+0400
2026-11-01T19:29+0400
արագածոտնի մարզ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/17/95020782_0:78:1500:922_1920x0_80_0_0_b5b4f105cc5a21aee4923b988570168f.jpg.webp
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր:Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց:Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց։
արագածոտնի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/17/95020782_84:0:1417:1000_1920x0_80_0_0_666875d7de99bbf2a6c23e91b378a0bc.jpg.webp
արագածոտնի մարզ
արագածոտնի մարզ
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման առաջնորդն էր:
Եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։
Կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։
Կարգալույծ հռչակված անձի կողմից մատուցված «Պատարագը» չի կարող դիտվել որպես Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։ Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։
Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց:
Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց։