Քաղաքականություն
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը (CWA), այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ծովում՝ Իլան քաղաքի արևելքից 39,4 կմ հեռավորության վրա։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Իլան և Հուալյան շրջանների մի քանի բնակավայրերում։
Նշենք, որ վերջին օրերին Թայվանի արևելյան ափերի մոտ սա առաջին երկրաշարժը չէ։ Հոկտեմբերի 24-ի գիշերը նույն շրջանում՝ 10 րոպե տարբերությամբ, երկու երկրաշարժ էր գրանցվել՝ 5,0 և 4,8 մագնիտուդով։
CWA-ի տվյալներով՝ դրանց էպիկենտրոնները եղել են ծովում՝ Հուալյան քաղաքից համապատասխանաբար 31,2 և 30,4 կմ դեպի արևելք։
Այդ երկրաշարժերի հետևանքով ևս ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չէին հաղորդվել։