Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե ռուսական կողմը հրաժարվել է համաձայնություն տալ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Սամվել Մկրտչյանի նշանակմանը։ «РБК»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են․ «Ռուսաստանի կողմից Սամվել Մկրտչյանի՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը չհամաձայնեցնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»։