https://arm.sputniknews.ru/20261101/chnajats-argelqin-rusakan-dizvareliqy-erbemn-hajtnvum-e-evrvopajum-nvovak-108752213.html
Չնայած արգելքին՝ ռուսական դիզվառելիքը երբեմն հայտնվում է Եվրոպայում. Նովակ
Չնայած արգելքին՝ ռուսական դիզվառելիքը երբեմն հայտնվում է Եվրոպայում. Նովակ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա: 01.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-01T17:25+0400
2026-11-01T17:25+0400
2026-11-01T17:25+0400
ռուսաստան
եվրոպա
գազ
նավթ
դիզվառելիք
ալեքսանդր նովակ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108751540_0:0:2805:1577_1920x0_80_0_0_421b731126e9ca00ff63194094c162d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսական դիզելային վառելիքը երբեմն տարբեր ապրանքանիշերի անվան տակ հայտնվում է Եվրոպայիշուկաներում, այն Եվրոպայի, որը Ռուսաստանից նավթամթերք չի գնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:«Չէ՞ որԵվրոպան արգելել է ռուսական նավթի և նավթամթերքի գնումը։ Բայց մենք տեսնում ենք, որ տարբեր ապրանքանիշերի ներքո երբեմն ռուսական դիզելը հայտնվում է Եվրոպայում», – ասել Է Նովակը «Վեստի» լրատվական հաղորդաշարի լրոգրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա։Մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ Նովակը նշել է, որ դա լրացուցիչ ազդեցուություն է ունենում վառելիքի համաշխարհային շուկայում վիճակի անհավասարակշության վրա։«Անշուշտ, ցանկացած հարձակում լրացուցիչ ազդում է շուկայի անհավասարակշռության, ուրեմն նաև գների վրա», – ասել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան։Հոկտեմբերի 30-ին ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ Ուկրաինան հարձակվել է ռուսական երեք նավթավերամշակման գործարանների և գազաքիմիական համալիրի վրա: Նա նշել էր, որ ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները կարող են ազդել համաշխարհային շուկա դիզելային վառելիքի մատակարարման վրա:ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույն օրը հայտարարեց, որ Կիևը հերթական անգամ չի հնազանդվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերսկսելով հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին: Նա հավելել էր, որՈւկրաինան միայնակ չէր համարձակվի դա անել, նրա հետևում կանգնած է Եվրոպան։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/01/108751540_0:0:2729:2047_1920x0_80_0_0_0a828b1cc33194115eae03cf0bd2ccef.jpg.webp
ռուսաստան, եվրոպա, գազ, նավթ, դիզվառելիք, ալեքսանդր նովակ
ռուսաստան, եվրոպա, գազ, նավթ, դիզվառելիք, ալեքսանդր նովակ
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսական դիզելային վառելիքը երբեմն տարբեր ապրանքանիշերի անվան տակ հայտնվում է Եվրոպայիշուկաներում, այն Եվրոպայի, որը Ռուսաստանից նավթամթերք չի գնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
«Չէ՞ որԵվրոպան արգելել է ռուսական նավթի և նավթամթերքի գնումը։ Բայց մենք տեսնում ենք, որ տարբեր ապրանքանիշերի ներքո երբեմն ռուսական դիզելը հայտնվում է Եվրոպայում», – ասել Է Նովակը «Վեստի» լրատվական հաղորդաշարի լրոգրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա։
«Այսօր ստորգետնյա գազի պահեստարաններում պատմականորեն ամենաքիչ պաշարներնեն, ևթեինչպես կդիմանան եվրոպացիները ձմռանը,դաայլ պատմությունէ»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:
Մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ Նովակը նշել է, որ դա լրացուցիչ ազդեցուություն է ունենում վառելիքի համաշխարհային շուկայում վիճակի անհավասարակշության վրա։
«Անշուշտ, ցանկացած հարձակում լրացուցիչ ազդում է շուկայի անհավասարակշռության, ուրեմն նաև գների վրա», – ասել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան։
Հոկտեմբերի 30-ին ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ Ուկրաինան հարձակվել է ռուսական երեք նավթավերամշակման գործարանների և գազաքիմիական համալիրի վրա: Նա նշել էր, որ ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները կարող են ազդել համաշխարհային շուկա դիզելային վառելիքի մատակարարման վրա:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույն օրը հայտարարեց, որ Կիևը հերթական անգամ չի հնազանդվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերսկսելով հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին: Նա հավելել էր, որՈւկրաինան միայնակ չէր համարձակվի դա անել, նրա հետևում կանգնած է Եվրոպան։