ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հելոուինը նշել է՝ հագնվելով Ալբուս Դամբլդորի կերպարով։
Իր որդուն՝ Ալեքին, նա հագցրել է տնային էլֆ Դոբիի հագուստով։
«Ողջո՛ւյն, ընկերներ։ Ձեզ հետ է փոխնախագահ Դամբլդորը և փոքրիկ էլֆ Դոբին։ Շնորհավորում ենք Հելոուինի կապակցությամբ։ Զվարճացե՛ք, զգո՛ն եղեք և շատ քաղցրավենիք կերե՛ք»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը տեսաուղերձում։