Գերմանիան ցնցվել է «Gen-Z»-ի զանգվածային բողոքի ակցիաներից․ ցույցերը վերածվել են բախումների, թալանի ու անկարգությունների

Հոկտեմբերի 31-ին Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում «Gen-Z regelt» («Սերունդ Z-ն է որոշում») շարժման կազմակերպած երիտասարդական զանգվածային ցույցերը երեկոյան վերածվել են լայնամասշտաբ անկարգությունների։ Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Երիտասարդները պահանջում են կրթության որակի բարձրացում, կյանքի թանկացման դեմ պայքար, կլիմայի պաշտպանություն, հոգեբանական աջակցության հասանելիություն, ինչպես նաև հանդես են գալիս պարտադիր զինվորական ծառայության ներդրման և սոցիալական ծախսերի կրճատման դեմ։

Ֆրանկֆուրտում 8-9 հազարանոց խաղաղ ցույցը վերածվել է ջարդերի․ ցուցարարները թալանել են խանութներ, այդ թվում՝ ներխուժել զենքի խանութ, որտեղից առգրավվել է երկու միավոր զենք, և «Մոլոտովի կոկտեյլներ» նետել ոստիկանների ուղղությամբ։ Հեսսենի ՆԳ նախարար Ռոման Պոզեկի խոսքով՝ բախումների հետևում կանգնած են շուրջ 100 ձախ ծայրահեղականներ։ Ոստիկանությունը կարգն ու կանոնը վերականգնել է միայն ուշ գիշերին՝ կիրառելով ջրբաներ, զրահամեքենաներ և ուղղաթիռներ։ Բերլինում բախումների հետևանքով վիրավորվել է 27 ոստիկան, ձերբակալվել է 56 մարդ, իսկ Քյոլնում ոստիկանությունն արգելել է երթը դիմակավորված անձանց և հրավառությունների պատճառով։ Նմանատիպ բախումներ են գրանցվել նաև Համբուրգում, Շտուտգարտում և Բրեմենում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment