Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներին առնչվող հարցեր

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներին առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական խորհրդի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, բազմոլորտ համագործակցության հետագա խորացման և Հայաստանում ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերի շուրջ։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին ու զարգացման հեռանկարներին։

Այս համատեքստում ընդգծվել է ամերիկյան գործընկերների հետ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման, փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղման, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը։

Leave a comment