Թրամփը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը մտադիրէՎլադիմիր Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում: Այս մասին ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփն ասել է իր Մար-ա-Լագոյի կալվածքում լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թեինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածների վերսկսմանը, Թրամփը պատասխանել է. «Թույլ տվեք նախ խոսել նրա (Զելենսկու – խմբ.) հետ։ Կարծումեմ՝Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կավարտվի ոչ այնքան հեռավոր ապագայում»։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկուն կհրավիրի G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերին Մայամիում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Մոսկվայի պատրաստակամությունը՝ վերսկսելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները:

Leave a comment