Արարատ Միրզոյանը Եգիպտոսի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Արարատ Միրզոյանը Եգիպտոսի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր,  այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ,  խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։

Leave a comment