MediaHub-ի տեղեկություններով՝ Վագիֆ Խաչատրյանին երեկ վիրահատել են:
Բաքվի գերությունից վերադարձած Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հաստատեց մեր տեղեկությունները՝ ասելով, որ վիրահատությունն իրականացվել է Նորք-Մարաշ հիվանդանոցում։
«Վիրահատությունը անցել է բարեհաջող։ Հայրս դեռ պետք է մնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, սակայն, հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Վերա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը մի քանի օր առաջ կրկին վատացել էր։ MediaHub-ի հետ զրույցում նրա դուստրը նշել էր, որ նրան տեղափոխել են հիվանդանոց, և որ նա ունի սրտի առիթմիա։ Սարք է տեղադրվել՝ սրտի աշխատանքը կարգավորելու համար։
Մարիաննա Արամյան