Երևանում 3 անչափահաս տղաների ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Բաժանորդագրվել

Անչափահասները վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանում 3 անչափահաս տղաների ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Տղաներին ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխել Երևանի 1–03 շտապօգնության ավտոմեքենաներով։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորները 15-ամյա Հրանտ Ա․-ն, 15-ամյա Արսեն Չ․-ն և 15-ամյա Արման Կ․-ն են։ Հրանտ Ա․-ն հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք, ձախ դաստակի կտրած վերքեր, անեմիա» ախտորոշմամբ, Արսեն Չ․-ն՝ «կրծքավանդակի ձախակողմյան հետին պատի կտրած-ծակած վերք, ձախ ծնկահոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ Արման Կ․-ն՝ «աջ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Անչափահասները վնասվածքները ստացել են Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող Սեբաստիա 141 հասցեի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Leave a comment