Իրանը Բրիտանիայի թագավորական նավատորմը և օդուժը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

Բաժանորդագրվել

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Թեհրանը միջոցներ է ձեռնարկել ի պատասխան Լոնդոնի թշնամական գործողությունների:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմն ու օդուժը ահաբեկչական կազմակերպություններ է ճանաչել՝ ի պատասխան թշնամական գործողությունների։ Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը:

«Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թշնամական գործողություններին ի պատասխանMI6-ը (բրիտանական հետախուզությունը-խմբ.) ճանաչել է թշնամական կազմակերպություն, Թագավորական ռազմածովային նավատորմը և ռազմաօդային ուժերը՝ ահաբեկչական կազմակերպություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Բրիտանիան ռազմական բազաներ և լոգիստիկ օբյեկտներ է տրամադրել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի համար:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Լոնդոնը պետք է պատասխանատվության ենթարկվի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը մեղսակցության համար:

Leave a comment