Ռուսաստանի ԶՈւ-ն Սումիի մարզի երկաթուղային կայարանում օբյեկտներ է խոցել․ ՊՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի բանակը հարձակումների ընթացքում կիրառել է անօդաչու թռչող սարքեր:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանիբանակը խոցել է Սումիի մարզի Կոնոտոպ երկաթուղային կայարանում երթևեկության կառավարման օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի արևմտյան շրջաններից Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Գիշերվաընթացքում ՌԴ զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել լոգիստիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար և ծովային նավերին, որոնք ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում», – ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Օդեսայից 69 կմ հարավ-արևմուտք ծովով անցնելիս խոցվել է ծովային բեռնանավը, որը Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ էր տեղափոխում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment