Բաժանորդագրվել
Եվրոպայի տարբեր քաղաքներում այս գիշեր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։
Ցյուրիխում ձախ արմատական խմբավորումները Հելոուինի առիթով երթ են անցկացրել՝ բողոքելով Գազայի հատվածում ընթացող պատերազմի, ոստիկանության գործողությունների և «ֆաշիզմի աճի» դեմ։ Ցուցարարները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, իրավապահների ուղղությամբ շշեր են նետել։ Նրանք բարիկադներ են կառուցել և հրկիզել արգելապատնեշները։
➖ Ֆրանկֆուրտում ջարդել են խանութների ցուցափեղկերը և թալանել զենքի խանութ, գրում է Bild թերթը։
➖ Անհանգիստ է եղել նաև Մարսելում․ այնտեղ ցուցարարները ներխուժել են խանութներ և մարդկանց տներ՝ թալանելով արժեքավոր իրեր։