Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից քաղաքական, տնտեսական և անվտանգային օգուտներ ունենանք, մենք խնդիր չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Պապոյանը նշել է, որ երբ նժարին դրվի Հայաստանի և որևէ բարեկամ, գործընկեր կամ ռազմավարական դաշնակից, Հայաստանի շահն են առաջնահերթ համարելու:
«Ցանկացած պարագայում, երբ դրվի ՀՀ-ի և ԱՄՆ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու, դրվի ՀՀ-ի և ՌԴ-ի շահը, մենք ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու»,- նշել է նա: