Հարություն Հարությունյանը մեկնարկեց ձմեռային Օլիմպիական խաղերում

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ հսկա ոլորավայրէջքում և 1:28.91 արդյունքով գրավեց 63-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 81 լեռնադահուկորդ։ Երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն ստացան 1-30-րդ տեղ գրաված մարզիկները։

Փետրվարի 16-ին Հարություն Հարությունյանը կմասնակցի նաև ոլորավայրէջքի մրցմանը։

Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգան գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը, որոնք սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին:

Ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարն արդեն ավարտել են դահուկորդներ Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը։

Leave a comment