Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր

Քաղաքականություն

31.10.2026 | 19:10

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր՝ կարևորելով ինստիտուցիոնալ հիմքերի և օրակարգի ընդլայնման կարևորությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը՝ որպես արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկին» և օրեր առաջ ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված՝ «ԹՐԻՓՓ» նախագծին:

ՀՀ ԱԳՄԱ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները:

Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment