Վերևում պետք է պատասխան տանք բոլորս. Հայր Մաղաքիա

Տեր Մաղաքիա աբեղա Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները տրամաբանությունից դուրս է համարում։

«Փուչ խոսքեր են, մարդկանց ուշադրությունը շեղելու համար է։ Ցանկացած անձնավորություն, ով ունի թեթև ինտելեկտ, վերլուծող միտք, կհասկանա, որ դա տրամաբանությանը մոտ չէր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայր Մաղաքիան։

Հայր Սուրբը նշել է, որ Հայաստանում այսօր օրենք չի գործում, ինչ ուզեն՝ կարող են անել։

«Բայց վերևում պետք է պատասխան տանք բոլորս»,- հավելել է Հայր Մաղաքիան։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»,- սպառնացել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment