Ռեզային Եվրոպային մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Իրանի հետ պատերազմի տնտեսական հետևանքների պատճառով Եվրոպայում աճող մտահոգությունների ֆոնին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային եվրոպական երկրներին մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու մեջ՝ նշելով, որ այժմ նրանք կրում են Իսրայելին ցուցաբերած աջակցության հետևանքները։

Ռեզային հիշեցրել է, որ նախկինում եվրոպական երկրները հավանություն էին տալիս Իսրայելի գործողություններին, մինչդեռ այժմ դժգոհում են Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած բազմամիլիարդանոց տնտեսական կորուստներից։

«Դեռ երեկ Եվրոպան հպարտանում էր սիոնիստական վարչակարգի կեղտոտ աշխատանքով։ Այսօր նա նվնվում է այն միլիարդների պատճառով, որոնք վատնում է Իրանի հետ պատերազմի վրա»,- ուրբաթ օրը X սոցիալական ցանցում գրել է իրանցի պաշտոնյան։

Նա նաև ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է գիտակցեին իրենց աջակցությունից բխող հնարավոր հետևանքները։

«Երբ ողջունում էիք ռազմական հանցագործությունները, մտածո՞ւմ էիք, որ հետևանքները ձեզ չեն հասնի: Պատերազմն ու ահաբեկչությունն իրենց գինն ունեն։ Այժմ վճարելու ձեր հերթն է»,- հավելել է Ռեզային։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով էներգակիրների գների բարձրացումը վերջին ութ ամսվա ընթացքում Եվրոպայի համար ավելի քան 100 մլրդ եվրոյի ծախս է առաջացրել։ Նա նաև կոչ էր արել հասնել հակամարտության դիվանագիտական կարգավորման։

Leave a comment