Ալեքսանդրա Գրիգորյանը Հայաստանի առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի ԱԱ-ում

Բաժանորդագրվել

Հայ մարզիկը փոքր բրոնզե մեդալի է նվաճել։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` նկատելով, որ սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է մրցաշարում։

Եվրոպայի չեմպիոն Գրիգորյանը 57 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրել է 85 կգ, իսկ հրումում՝ 120 կգ՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի։

Երկամարտի 205 կգ արդյունքով հայ ծանրորդուհին զբաղեցրել է 4-րդ տեղը։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն Գառնիկ Չոլակյանը։ Նա 65 կգ քաշային կարգի B խմբում երկամարտի 285 կգ (130+155 կգ) արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հիշեցնենք, որ Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին և կավարտվի նոյեմբերի 8-ին։

Մրցաշարը 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցումն է։

Leave a comment