Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը դառնալով հրում վարժության բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

57 կգ քաշային կանանց պայքարում նա պոկում վարժությունում ցույց է տվել 85 կգ, իսկ հրումում 120 կգ արդյունք:

Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը զբաղեցրել է 4-րդ տեղը (205 կգ):

Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի փոխչեմպիոն, 65 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը: Նա հանդես է եկել B խմբում, որտեղ երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար:

 

 

Leave a comment