«Հրապարակ»․ Հաջորդ անգամ Ավինյանը կոյուղի՞ն է մաքրելու. ՔՊ վերնախավն սկսել է քաղաքապետացուների քաստինգը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ընտրություններից երկու տարի առաջ արդեն նախընտրական գործընթացների մեջ է: Նա համատիրություններն է կարգի բերում, յուրայինների նշանակում՝ ազատվելով հակաիշխանական տարրերից: Նաեւ փիառ ռիլեր է նկարում, երեկ էլ ԵԱՍՄ հագուստով մայրաքաղաքում անձամբ աղբ էր հավաքում եւ անցորդներին սիրալիր հորդորում, որ աղբ չթափեն։

Երեկ՝ աղբահավաքության ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել․ քաղաքացիներից մեկը մոտեցել է Ավինյանին, տեսանկարահանել ու հիշեցրել, որ Ստեփանակերտն էր ամենամաքուր քաղաքը, որն իրենք հանձնեցին, եւ պետք չէ շոու անել հիմա:

ՔՊ-ում կատակում են, որ վաղն էլ, հավանաբար, Ավինյանը կոյուղի կմաքրի, միայն թե իրեն դիտարկեն այդ պաշտոնում։ Բանն այն է, որ ՔՊ վերնախավն արդեն սկսել է քաղաքապետացուների քաստինգը, որպեսզի մինչեւ 2028 թվականը ժամանակ ունենա դրական իմիջ կերտել ընտրված թեկնածուից, եւ նախորդ ընտրությունների խայտառակությունը չկրկնվի:

Գրվել է արդեն, որ ԱԽՔ Ալեն Սիմոնյանն էլ է հավակնում քաղաքապետի պաշտոնին, որը, կարելի է ասել, նրա մանկության երազանքն է` դեռեւս Հայկ Մարությանի ժամանակներից, սակայն Փաշինյանը նախապատվություն տվեց Կարգին Հայկոյին։ Սրանով է նաեւ պայմանավորված Ավինյանի արտասովոր ակտիվությունը: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Ալեն Սիմոնյանի գնացքն արդեն գնացել է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment