Իրանի շուրջ հակամարտությունը Եվրոպայի համար ավելի քան 100 մլրդ եվրո է արժեցել․ Մերց

Իրանի շուրջ հակամարտության հետևանքով էներգակիրների թանկացման պատճառով եվրոպացի սպառողների կրած լրացուցիչ ծախսերը գերազանցել են 100 միլիարդ եվրոն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Իրանի շուրջ հակամարտությունը լայնածավալ ազդեցություն է ունենում Եվրոպայի վրա։ Դրա հետևանքով մենք արդեն հսկայական ծախսեր ենք կրում։ Միայն էներգակիրների թանկացման պատճառով վերջին ութ ամսում միայն Եվրոպայի կրած կորուստները գերազանցել են 100 միլիարդ եվրոն»,- Հարավային Կորեայում լրագրողների հետ զրույցում ասել է կանցլերը։

Մերցի խոսքով՝ այդքան գումար եվրոպական ձեռնարկություններն ու շարքային սպառողները ստիպված են եղել հավելյալ վճարել վառելիքի գների աճի պատճառով։ Հետևաբար Եվրոպան շահագրգռված է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը։

 

Leave a comment